ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ. ՄԵԿԻՆ՝ ԿԱԼԱՆՔ, ԻՍԿ ՄՅՈՒՍԻՆ՝ ՉԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2021թ. տարեվերջին ԱԱԾ-ն հայտարարեց 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժման փաստով հարուցված քրեական գործի քննության ավարտի մասին: Խոսքը այն իրադարձությունների մասին է, որոնք հաջորդեցին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը։ Բողոքի ակցիաներին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Ռաֆայել Մխիթարյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու, ինչպես նաև նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար, որոնք ուղեկցվել են ջարդարարությամբ, գույքի ոչնչացմամբ և իշխանությունը զավթելու կոչերով:

Մխիթարյանը որևէ կուսակցության անդամ չէ, նա 44-օրյա պատերազմի մասնակից է։ Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց ընտրեց չբացակայելու ստորագրությունը։ Համանման մեղադրանքներ են առաջադրվել նաև 2020 թ.նոյեմբերի 10-ին կառավարության շենք ներխուժած Արթուր Գրիգորյանի և Սերգեյ Թաթմանյանի դեմ: Նրանց նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը:

Այս խորապատկերին այնքան էլ հասկանալի չէ, իսկ ավելի ճիշտ՝ միանգամայն անհասկանալի է, թե ինչու «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանի նկատմամբ դատարանը կայացրեց կալանավորման որոշում, չէ՞ որ Մանթաշյանի գործողությունները կառավարության շենքում հանգել են նրան, որ նա հատակից պոկել է Հայաստանի պետական դրոշը և թափահարել գլխավերևում։ Այդ փաստի հիման վրա նրան մեղսագրել են գրեթե պետական ունեցվածքի կողոպուտ։ Խոսքը նույն դրոշի մասին է։ Ակներևաբար՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը նույն վայրում տեղի ունեցած նույն իրադարձության, սակայն դատարանը կիրառեց երկակի չափանիշներ՝ Մանթաշյանին կալանավորելու սանկցիա տալով։ Նոր տարում դատարանը հրաժարվեց փոխել խափանման միջոցը։ Փաստաբանները հաղորդել են, որ Մանթաշյանին արգելված են տեսակցությունները նույնիսկ իր մանկահասակ զավակների հետ։

Ակնհայտ է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է։ Ի տարբերություն մյուս մեղադրյալների, Մանթաշյանը ակտիվորեն քննադատել է իշխանությանը, մասնակցել բողոքի փողոցային ակցիաների, Փաշինյանի հասցեին սուր քննադատությամբ հանդես եկել ընդդիմադիր հեռուստաալիքների եթերում։ Հենց այդ պատճառով էլ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը, թեև օրենքը չի արգելում մարդկանց արտահայտել իրենց բողոքը իշխանության այս կամ այն գործողությունների առնչությամբ։ Ժողովրդի թիկունքում եռակողմ հայտարարության ստորագրումը Փաշինյանի կողմից շատերը գնահատեցին որպես դավաճանություն ազգային շահերին, կառավարության շենքում տեղի ունեցած ջարդարարությունը էական նյութական վնաս չի պատճառել և, ի տարբերություն խորհրդարանում տեղի ունեցածի, չի նշանավորվել բարձրաստիճան պաշտոնյայի դաժան ծեծով։ Կառավարության շենքում բողոքի ակցիայի մասնակիցներին ներկայացվել են նույնանման մեղադրանքներ, իսկ Մանթաշյանի կալանավորումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական հետապնդում: Սա հաշվեհարդար է այն բանի համար, որ հասարակական գործիչը քննադատել է Փաշինյանին, իսկ նման քննադատությունը մեր երկրում պատժվում է կալանքով։

Սկսված քաղաքական տարում պետք է սպասել նոր կալանքների, ռեժիմն օգտագործում է խափանման այդ միջոցը որպես Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ պայքարի և ահաբեկման միջոց։ Որը, սակայն, կանխահայտ անարդյունավետ է։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին ժողովուրդն ասում էր, որ անհնար է լինել պարկեշտ ու կիրթ մարդ՝ միևնույն ժամանակ թիկունքում չունենալով ճամբարային փորձ։ Այսօր ասում են, որ մտածող մարդ լինելն ու ազգային շահերին դավաճանելու համար ռեժիմի պարագլխին քննադատելը ուղիղ ճանապարհն է դեպի բանտախուց։ Կալանքի տեսքով խափանման միջոց է նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր հանդես են գալիս Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Զավակների հետ Մանթաշյանի տեսակցությունների արգելքը բռնաճնշումների բացահայտ նշան է, Փաշինյանը վրեժ է լուծում նրանից իր հրաժարականի բազմաթիվ հրապարակային պահանջների համար, իսկ մասնակցությունը 2022 թվականի հունվարի 10-ի գիշերվա բողոքի ակցիային՝ լոկ պատրվակ է

Основная тема:
Теги: