2022-01-22 13:07
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական ընկերությունը հերքում է. Սուրենավանի գործարանը չեն պատրաստվում գնել
Ադրբեջանական «SOCAR»–ը հերքել է տեղեկությունը, թե ընկերությունը բանակցություններ է վարում Սուրենավանում գտնվող բիտումի գործարանը գնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովն ասել է, որ ընկերությունը Հայաստանում գտնվող գործարանի կարիքը չունի և բացարձակապես հետաքրքրված չէ նման առաջարկով։
Հիշեցնենք` Սուրենավանի գործարանը գնելու շուրջ տարվող բանակցությունների մասին գրել էր «Հրապարակ» թերթը։
Բիտումի գործարանը Սուրենավան գյուղում գործում էր 2006 թվականից, փակվել է 2019-ին։ Գործարանը զբաղվում էր բիտումի արտադրությամբ, որն ասֆալտի արտադրության մեջ օգտագործվող նավթամթերքն է: Գործարանի հայ բաժնետերերից էր Միկա Բաղդասարովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։