Թուրքիան ծրագրում է չվերթեր սկսել դեպի Հայաստանի շրջաններ

Անկարան ծրագրում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ, գրում է «Hüriyyet» թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումները:

Ավելի վաղ Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը հայտնել էր, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Թուրքիան Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու իրավունք է տվել հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը, Հայաստանի քաղավիացիան էլ նույն ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվություն է տվել թուրքական «Pegasus»–ին։

«Որպես առաջին քայլ որոշվեց բացել Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը։ Այնուհետև օրակարգում դրվելու է դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես Վանը կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել հայերի համար։ Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, ինչպիսիք են Կարսի մոտ գտնվող կամուրջը և շենքերը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,-գրում է թերթը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։