2022-01-26 10:42
Լրատվական գործակալություններ
0
ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ Է ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ
Իրանի հարավ-արևմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի է բարեկարգվել: Ավարտվել է հայկական տաճարի տարածքի բարեկարգման և մաքրման ծրագիրը, և այժմ նախատեսվում է մոտ ապագայում պատմական հուշարձանը բացել այցելուների համար։
Վերակառուցվել են վանքի հին կառույցը, բակը և այլ տարածքներ։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում տաճարի տարածքում գտնվող տապանաքարերի փաստագրման ուղղությամբ։
Բուշեհրի հայկական եկեղեցին նավահանգստային քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է։
«Իրանը տուն է բազմաթիվ եկեղեցիների, մատուռների և տաճարների համար: Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ձորձոր եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում էին ընդգրկվել 2008 թվականին»,- ասվում է հրապարակման մեջ։