Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՒՐԳԻ ՔԱՅՔԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵԼ Է

Իր ողջ գործունեության ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանական բուրգի կարևոր մասը։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին իշխող Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը։

ՀՀԿ-ականն անտրամաբանական է համարում Սարգսյանի հայտարարությունը, որը հրաժարականի մասին իր որոշումը բացատրել է նախագահի լիազորությունների սահմանափակությամբ։ Մինասյանն ընդգծեց, որ Սարգսյանն ի սկզբանե տեղյակ է եղել իր լիազորությունների շրջանակում։ Ավելին, հավելել է նա, Սարգսյանը կամավոր հրաժարվել է լիազորությունների մի մասից հօգուտ խորհրդարանի՝ սահմանադրական բարեփոխումների անցկացման շրջանակներում։

Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման տարիներին Սարգսյանը գրեթե միշտ գործել է որպես Փաշինյանի իշխանական բուրգի կարևոր տարր։

«Իր դիրքորոշմամբ նա ոչ մի անգամ չի ընդդիմացել այն կործանարար քաղաքականությանը, որն իրականացրել է Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին։ Ոչ հայտարարությամբ, ոչ կոչով նա չխոչընդոտեց վարվող արտաքին քաղաքական գործունեությանը, որը բարդացրեց Հայաստանի հարաբերությունները թե մեր ռազմավարական գործընկերոջ, թե երկրի այլ միջազգային գործընկերների հետ, որը պատերազմի, տարածքային կորուստների և հազարավոր զոհերի պատճառ դարձավ։ Սարգսյանը լռում էր և երբ արգելափակվում էին դատարանները, քաղաքական հետապնդումներ էին իրականացվում», - հայտարարել է ընդդիմադիրը։

Մինասյանը հավատում է Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ իր հրաժարականի մասին Սարգսյանը հայտնել է իրեն հայտարարության հրապարակումից 3,5 ժամ առաջ։

«Նա (Սարգսյանը) գրագետ մարդ է և հետևում է քաղաքական շարժումներին։ Կարծում եմ՝ նա հասկացել է, որ եկել է Նիկոլ Փաշինյանի կառավարման մայրամուտը, դրա համար էլ հեռացել է, ինչպես անում են նրա կարգի բոլոր գործիչները։ Ընդ որում, նա հեռացել է անգլերեն», - ասել է Մինասյանը։ Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության բուրգի քայքայման գործընթացը սկսված է, այդ գործընթացը կհանգեցնի Փաշինյանի ամբողջական և վերջնական հեռացմանը քաղաքական ասպարեզից։

Verelq.am