Նազարբաևը Տոկաևին զիջեց «Nur Otan» կառավարող կուսակցության նախագահի պաշտոնը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընտրվել է «Nur Otan» կուսակցության նախագահ, տեղեկացնում է «Казинформ»-ը։

«Կուսակցության XXI արտահերթ համագումարի որոշմամբ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը միաձայն ընտրվել է «Nur Otan» կուսակցության նախագահ»,- ասվում է Ակորդա մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ավելի վաղ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առաջարկել էր կուսակցության նախագահ ընտրել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, տեղեկացնում է News.am։