ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության հետ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հունվարի 28-ին ՌՀՄ երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի հետ։

«Հունվարի 28-ին ՌՀՄ երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի վերաբերյալ»։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության» և ՌԴ տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, այնպես էլ ռուսաստանյան իշխանությունների հետ։ Դեսպանությունը նաև ուշադրությամբ հետևում է մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում՝ կապված Հայաստանի անկախության մարտիկ Գ. Նժդեհի հիշատակը պղծելու հետ՝ որոշ շրջանակների կողմից, որոնք շահագրգռված են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները վարկաբեկելու մեջ։

Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները և կոչ ենք անում զերծ մնալ ակնհայտ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է News.am։