Զավեն ԽՈՒԿԵՅԱՆ․ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՀԵՌԱՑԵԼ Է 73 571 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ

Տնտեսագետ Զավեն Խուկեյանը գրում է Կա սուտ, մեծ սուտ և կա նորին մեծություն ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆԸ: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ՀՀ սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ որի արձանագրված ելք-մուտք հաշվեկշիռը կազմում է -43 874 մարդ, իսկ այս թվի կողքին ներկայացված է մեկ այլ տվյալ՝ ՀՀ փաստաթղթերով սահմանահատումների թիվը՝ -73 571, այսինն ՀՀ-ից հեռացել և այլևս չեն վերադարձել 73 571 ՀՀ քաղաքացիներ, իսկ թե ինչպես է ստացվում 43 874 թիվը, շատ պարզ է: Հաշվարկը իրականացվել է 2021 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա, երբ ՀՀ մուտք են գործել բազմաթիվ զբոսաշրջիկներ իրենց ձմեռային հանգիստը անցկացնելու համար:

Այսինքն զբոսաշրջիկները փաստացի գտնվել են ՀՀ-ում 2021 թվականի ավարտին, բայց նրանք միևնույնն է լքելու են ՀՀ սահմանները 2022 թվականի հունվար ամսին: Սրանից բացի նաև շուրջ 4 000 օտարերկրյա քաղաքացի կացության իրավուքնի հայցում է իրականացրել: Ստացվում է, որ Վիճպետկոմը թվային հերթական մանիպուլյացիայի միջոցով՝ օգտագործելով այդ պահին ՀՀ-ում գտնվող զբոսաշրջիկների թիվը ստացել է 43 874 թիվը, մինչդեռ ընդամենը օրեր անց այդ նույն զբոսաշրջիկները լքելու են ՀՀ սահմանները:

Հիմա շատերը կասեն, որ ՀՀ քաղաքացիներից շատերը հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, և օտարերկրյա քաղաքացիությամբ վերադարձել են ՀՀ: Այդ իսկ պատճառով հանուն արդարության հաշվի առնենք նաև այն թիվը, որ ՀՀ քաղաքացիները հրաժարվելով ՀՀ փաստաթղթերից ձեռք են բերել օտարերկրյա քաղաքացիությունը, բայց միևնույն ժամանակ վերադարձել են ՀՀ և կացության իրավունք հայցել՝ հիմք ընդունելով ազգությամբ հայ լինելը՝ նրանց թիվը կազմում է 5 497 , անգամ այդ դեպքում բացասական սալդոյի թիվը կասմում է 68 074, այսինքն այն պնդումը որ հայրեը հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից ստանալով օտարերկրյա քաղաքացիություն լավ փչած փուչիկ է:

Ստացվում է, որ ՀՀ-ից արտագաղթը 2021 թվականին կազմել է շուրջ 68 հազար մարդ: Գործող իշխանությունները բարձր աղաղակում էին իրենց կառավարման տարիներին դրական սալդոյի մասին, մինչդեռ այն ընդամենը մեկ տարվա ցուցանիշը ամբողջությամբ խժռեց ու տարավ դեպի բացասական սանդղակ:

Yerevan Today