Associated Press․ ԱՄՆ-Ն ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

ԱՄՆ-ն պատրաստվում է տարհանել Կիևում իր դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրա տվյալներով՝ Պետդեպարտամենտը շաբաթ օրը կհայտարարի, որ դիվանագիտական ​​առաքելության բոլոր անդամները պետք է լքեն Ուկրաինան՝ երկիր ենթադրյալ ռուսական ներխուժման հետ կապված մտավախությունների պատճառով։ ԱՄՆ ԱԳՆ-ն այս տեղեկությունը հաստատելու ՏԱՍՍ-ի խնդրանքին դեռ չի արձագանքել:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ փոքր թվով ամերիկացի դիվանագետներ կարող են մնալ երկրում, սակայն կտեղափոխվեն արևմուտք՝ Լեհաստանի հետ Ուկրաինայի սահման մոտ։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն էլ ավելի է կրճատում Ուկրաինայում իր դեսպանատան աշխատակիցների թիվը և կոչ է անում բոլոր ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը: «Այս փուլում մենք ցանկանում ենք շատ հստակ ասել՝ Ուկրաինայում գտնվող ցանկացած ամերիկացի պետք է հեռանա որքան հնարավոր է շուտ՝ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում»,- հավելել էր նա։

News.am