ԵՐԵՔ ՏԽՄԱՐՆԵՐԻ ՀԻՄԱՐԱՑՈՒՄ՝ ՆՈՒՅՆ ՁԵՎԱՆՈՎ

Միայն թե ցանկություն լինի պատերազմելու, իսկ առիթ-սադրանք ստեղծելը դժվար բան չէ։ Կարելի է հիշել քաղաքական և ռազմական նպատակներով ձեռնարկված սադրանքների դասական դեպքերը։ Օրինակ, Ռեյխստագի հրկիզումը կամ, իբր՝ լեհերի հարձակումը գերմանական ուղեկալի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԿԱՌԱՋԱՐԿԵՆ ԱՌԻԹ-ՍԱԴՐԱՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԲԵՐԱԿ։ Ահավասիկ Կորոտչենկոն առ այսօր պնդում է, թե այդ հայկական կողմն է սկսել 44-օրյա պատերազմը։ Եվ ոչինչ, սուտը ոչ մի կերպ չի ազդում կազմվածքի վրա....

2008 թվականի ամառային Օլիմպիադայի ժամանակ Սահակաշվիլին ռազմական գործողություններ սկսեց Հարավային Օսիայում։ Քիչ էր մնում կորցներ Թբիլիսին։ Նրա ինչի՞ն էր պետք դա։ Փոխարենը մեկընդմիշտ ազատվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի գլխացավանքից, բոլորին պարզ դարձավ, որ դրանք կորսված են առհավետ։ Վրաստանն ընդ որում դարձավ ծայրահեղ հակառուսական, Անկարան ու Բաքուն սկսեցին ամրապնդել իրենց դիրքերն Աջարիայում և այլ շրջաններում:

Այս ամենը ձեռնտու է Արևմուտքին, որի համար գլխավոր հրամայականը Ռուսաստանի մեկուսացումն է։ Իսկ տվյալ դեպքում ստացան և՛ Ռուսաստանի վրա հարձակումների պատրվակ, և՛ Վրաստանի ավելի մեծ ընդգրկում արևմտյան ուղեծրում։ Գումարած այն, որ հարկ չկա մտածելու այն մասին, թե ինչպես օգնել Վրաստանին տարածքային խնդիրների լուծման հարցում. Ասել է թե՝ դե ինչ, ինքներդ եք մեղավոր, ընկեր վրացիներ, ինքներդ պատուհաս բերեցիք ձեր գլխին, բայց դիմացեք այդտեղ ու ոչ մի բանից մի վախեցեք, մենք այլևս թույլ չենք տա նեղացնել ձեզ: Ի դեպ, այդ հնգօրյա պատերազմում կրած պարտությունից հետո փողկապը ծամող Սահակաշվիլին նստած մնաց Վրաստանի նախագահի աթոռին ևս հինգ տարի…

Ինչո՞ւ է Փաշինյանը առ այսօր նստած վարչապետի աթոռին և ինչո՞ւ է ցուցադրաբար հրաժարվում պաշտպանել Արցախի շահերը։ Եվ ինչո՞ւ էր, պետք է խոստովանել, «իր սեփական կետից տարվող բանակցային գործընթացով», հիմար ու հավակնոտ հայտարարություններով, բանակի կադրային ջարդով, «ժամանակակից սպառազինության» անմիտ գնումներով իրոք մոտեցնում Ալիևին հարձակողական մեծ գործողություն սկսելու հնարավորության մտքին։ Մի՞թե հենց Արևմուտքը չէր բացահայտ խրախուսում այդ գործողությունները, անտեսելով Փաշինյանի ձեռնարկած ջարդերը անհնազանդ դատական ատյաններում։ Ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Արևմո՛ւտքը։

Ինչո՞ւ։ Դարձյալ նույն պատճառով։ Միջազգային հանրությունն ազատվեց Լեռնային Ղարաբաղի գլխացավանքից։ Հնարավորություն կա ազատվելու նաև հայ-թուրքական օրակարգից։ Եվ եթե Փաշինյանը այդ խնդիրն էլ լուծի, ապա ավելի լավ։ Ռուսաստանի ազդեցությունը կթուլանա, դե, իսկ Ադրբեջանին և Թուրքիային այլևս թույլ չեն տա նեղացնել թեկուզև ծայրաստիճան հոշոտված Հայաստանին. կասեն՝ ապրեք ձեզ համար այնտեղ՝ միջանցքում։

Նույնը հնարավոր է նաև Ուկրաինայում Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Բոլորը հասկանում են, որ ռազմական գործողությունների սադրումը ձեռնտու է ողջ Արևմուտքին։ Կազատվեն Դոնբասի խնդրից (դե, հիմա ի՞նչ արած)։ Առիթներ կլինեն Ռուսաստանի դեմ անվերջանալի պատժամիջոցների համար։ Ուկրաինայի է՛լ ավելի կոշտ հակառուսական ուղղվածություն։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք հավաքական Արևմուտքին լիակատար երջանկության համար։

Իհարկե, Արևմուտքի հրահրած ռազմական գործողությունների ընթացքում ուկրաինական բանակը կջախջախվի, ինչպես վրացական բանակը 2008-ի հնգօրյա պատերազմի ժամանակ, ինչպես 44 օր շարունակ, չնայած իշխանությունների դավաճանությանը, թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ վերջին ուժերի լարումով հուսահատ կռվող հայկական բանակը 2020-ին։ Բայց դրանք մանրուքներ են, մանր խաղաքարեր Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված ռազմավարական մեծ խաղում, որը վարում է կոլեկտիվ Արևմուտքը և, մասնավորապես՝ անգլիական փայլուն հատուկ ծառայությունները։ Դե,անտառ հատելիս տաշեղներ են թռչում:

Փոխարենը Արմեն Սարգսյանի մոտ ամեն ինչ կարգին է։ Չէ՞ որ արժեքավոր կադրերին պետք է խնայել, ուստի նրա տարհանման գործողությունն իրականացրեցին նախապես։ Թե չէ, ո՜վ գիտե, մեկ էլ տեսար մեր ԱԱԾ-ն բարեհաճեց որսալ լրտեսներին արդեն ոչ միայն սոցիալական ցանցերի միջոցով…

Основная тема:
Теги: