Իսրայելի հայկական կազմակերպությունները նախագահ Իցհակ Հերցոգին կոչ են արել ազդել Ադրբեջանի վրա

Իսրայելի հայկական կազմակերպությունները՝ «Նոյյան Տապանը»՝ Դավիթ Գալֆայանի գլխավորությամբ, և «Նաիրին»՝ Արտյոմ Չեռնոմորյանի գլխավորությամբ, բաց նամակ են հղել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։ Նրանք երկրի նախագահին կոչ են արել ազդել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Նոյյան Տապան»-ի խոսնակ Մենդել Կորսունսկին։ Նրա խոսքով՝ նախագահին ուղղված դիմումի մեջ նշված են փաստեր, որոնք Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է՝ տարածաշրջանում հայկական մշակութային-պատմական ժառանգությունը ոչնչացնելու, հայկական եկեղեցիներն ու վանքերը «ալբանացնելու» համար։

Հայկական կազմակերպություններն իրենց դիմումի մեջ հույս են հայտնել, որ Իսրայելը չի ցանկանա լինել մշակութային քաղաքականություն վարող պետության դաշնակիցը՝ թեև Իսրայելը պաշտոնապես աջակցում է Ադրբեջանին՝ ելնելով իր քաղաքական շահերից։

Նշենք, որ մի շարք միջազգային կազմակերպություններ ու եվրախորհրդարանականներ կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, սակայն պաշտոնական Բաքուն անտեսում է միջազգային հանրության կոչերը։