ՀՀ ՄԻՊ-ը բարձրաձայնում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից իր նկատմամբ ծայրահեղ ատելության դրսևորման մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ են հնչում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, Արցախ Պաշտպանի վերջին այցի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ն, ընդգծելով, որ իր պաշտոնավարման ավարտն ադրբեջանական ԶԼՄ-ներին պատճառել է մեծ ուրախություն:

«Այդ հրապարակումներից որոշները ներկայացնում ենք լուսանկարներով մի քանի օրինակ, որ պարզ լինի ծայրահեղական բառապաշարը՝ սկսած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին «հոգեկան առողջության, գլխի ու այլ հիվանդություններ» վերագրելուց, «հիստերիա» կամ «գողական», «հոգեպես խանգարված» անվանելուց մինչև սպառնալիքներ:

Галерея (3 фото)