Ուկրաինական միջազգային ավիաուղիները ժամանակավորապես դադարեցնում է ուղևորափոխադրումները
Ուկրաինական միջազգային ավիաուղիները (Ukraine International Airlines)-ը հայտարարում է Ուկրաինայի տարածք կանոնավոր և չարտերային չվերթների դադարեցման մասին՝ Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտատերերի համար մինչև փետրվարի 24-ը, ժամը 23:59–ը:
Ավիաընկերությունը կապի մեջ է և կշարունակի կապի մեջ լինել Ուկրաինայի ԱԳՆ–ի հետ։ ՈւՄԱ–ի բոլոր ուղևորները և Ուկրաինայի քաղաքացիները, որոնք գտնվում են արտասահմանում և ցանկանում են վերադառնալ Ուկրաինա` պետք է գրանցվեն Ուկրաինայի քաղաքացիների պետական գրանցման կայքում։ Գրանցված քաղաքացիներին կտրամադրվի տեղեկատվություն նշված ուղղություններով չվերթների և Ուկրաինա ժամանման կետերի մասին:
Չվերթների հետագա կարգավիճակի մասին բոլոր տեղեկությունները տեղադրվելու են ՈւՄԱ-ի պաշտոնական կայքում, չեղյալ հայտարարված չվերթների ուղևորները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով, որը նշված է ամրագրման մեջ:
Ավիաընկերությունից տեղեկացնում են, որ թռիչքների պլանի վերաբերյալ հաջորդ տեղեկատվությունը կներկայացվի 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Կիևի ժամանակով 22:00-ին (Երևանի ժամանակով 00։00-ին):
Ուկրաինական միջազգային ավիաուղիների թիմը հայտնում է, որ ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` ապահովելու իրենց ուղևորների անվտանգությունը տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։