Դավիթ Տոնոյանի կալանքի քննարկումը հետաձգվել է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կլանքի հարցով Վերաքննիչ դատարանի նիստն այսօր հետաձգվել է` առանց բուն հարցի քննարկմանը հասնելը։ Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը` հավելելով, որ իրենք մտադիր էին նաև դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, բայց դա ևս չեն հասցրել անել։

«Մինչ դատավորի ինքնաբացարկի հարցը քննարկելը պաշտպանության կողմը հարց բարձրացրեց, թե ինչ կարգով է տեղի ունեցել գործի մակագրությունը, այսինքն` գործի նյութերում ինչ տեղեկություններ են առկա` մակագրության հետ կապված։ Ընդամենը մի հատ թերթիկ էր, որի վրա «պտիչկա էր արված»,– ասաց Հովհաննիսյանը։

Արդյունքում, ըստ փաստաբանի`դատական նիստը հետաձգվել է գործերի մակագրման օրինականության ու այդ հիմքով դատարանի օրինական լինելու, դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերը պարզելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։