2022-02-28 20:06
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը 1.5 ժամ զրուցել են հեռախոսով
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, հիմա կլինի մեր հաղորդագրությունը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ըստ տեղեկությունների` երկու երկրի ղեկավարների զրույցը 1.5 ժամ է տևել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ավելի վաղ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանսիայի ղեկավարը բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Նշվում էր, որ Մակրոնը Պուտինի հետ զրույցում առաջարկել է առաջիկա օրերին կապի մեջ մնալ, որպեսզի Ուկրաինայում տիրող իրավիճակի վատթարացում թույլ չտան, ռուսական պետության ղեկավարը համաձայնել է: