2022-03-01 16:30
Լրատվական գործակալություններ
Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն մտադրություն չունի մուտք գործել Ուկրաինա ո՛չ ցամաքով, ո՛չ էլ երկնքով
«Մենք ոչ մի մտադրություն չունենք մուտք գործել Ուկրաինա ո՛չ ցամաքով, ո՛չ էլ երկնքով»,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ ներկայումս ՆԱՏՕ-ի վրա դրված է պատասխանատվություն, որպեսզի այդ հակամարտությունը «դուրս չգա վերահսկողությունից, ավելի չսրվի և Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմի չվերածվի դաշինքի անդամ պետությունների մասնակցությամբ», տեղեկացնում է LiveNews.am-ը։