ՌԴ ԶՈւ–ն 10։00-ից լռության ռեժիմ է հայտարարում. Մակրոնն է խնդրել

ՌԴ ԶՈւ–ն ԶՈւ–ն լռության ռեժիմ է հայտարարում և հումանիտար միջանցքներ բացում Կիևից, Մարիուպոլից, Խարկովից, Սումիից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ռուսական հումանիտար շտաբին։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով 10։00-ից լռության ռեժիմ է հայտարարվում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Կիևին այս անգամ չի հաջողվի Ռուսաստանին մեղադրել հումանիտար գործողությունը խափանելու մեջ, քանի որ լռության ռեժիմը վերահսկվելու է անօդաչու սարքերով, տեղեկացնում է Sputnik Արմենիա։