Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ԻՆՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԵՐ ՊԵՏՔ Է ՔԱՂԵԼ ԷՍ ՃԳՆԱՃԱՄԻՑ

Ինչ տնտեսական դասեր պետք է քաղել էս ճգնաճամից.

1. Հայկական բիզնեսը պետք է ամեն գնով կենտրոնանա արտհանման վրա, բոլոր տեսակի բիզնեսները: Եթե ռեատորան կամ հյուրանոց է՝ ֆրանչիզա, եթե սնունդ է՝ էքսպորտ, եթե ծառայություն է՝ նույնպես գտնել տարբերակներ արտահանման:

2. Հայկական բիզնեսը պարտավոր է դիվերսիֆիկացնել վաճառնքերը, գործել տարբեր շուկաներում ու տարբեր արժույթներով, որ մի շուկայի կամ մի արժույթի պայթելը չպայթեցնի ողջ ընկերությանը:

3. Հայկական բիզնեսը պետքա զարգացնի միջազգային նեթվորքինգը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա դինամիկ ու արագ գործել տարբեր շուկաներում:

4. Հայկական բիզնեսը պետք է անվտանգության բարձիկ ունենա, առնվազն 6 ամիս տնտեսական ապոկալիպսի դեպքում իր ենթակառուցվածքն ու գործունեությունը պահպանելու համար: Հետևաբար՝ միշտ շահույթի մի մասն անհրաժեշտ է դնել անվտանգության ֆոնդի վրա:

5. Պատրաստ լինել աշխատակիցներ վարձել հեռավար, տարբեր երկրներում:

6. Միշտ հիշել, որ ճգնաժամերը նաև հնարավորությունների շրջան են:

Իսկ դուք ի՞նչ կավելացնեք:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ, ֆեյսբուքյան էջ