2022-03-12 11:28
Լրատվական գործակալություններ
Գարեգին 2–րդը կմասնակցի ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալությանը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը կմասնակցի ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հոգևորականն ընդգծեց, որ Մայր աթոռը հրավեր է ստացել, և Հայ եկեղեցու առաջնորդը կմասնակցի արարողությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրավերներ ուղարկվել են նաև ՀՀ նախկին նախագահներին, սակայն նրանցից ոչ մեկը չի մասնակցի այդ արարողությանը։