ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ «ՍԵՎ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ» ԳԱՂՏՆԱՐԱՆ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Իսրայելի հնությունների վարչության (IAA) աշխատակիցները Երուսաղեմի ծայրահեղ օրթոդոքս Ռամաթ Շլոմո թաղամասում զննումների ժամանակ սեփական տանը արտեֆակտների գաղտնարան են հայտնաբերել, դրանք ապօրինական են պեղվել և նախատեսված են եղել սև շուկայում վաճառելու համար: Գաղտնարանից առգրավված իրերի թվում «կախարդական գրություններով» 1500 տարվա մոգական թասեր կան, հայտնում է Ancient Origins պորտալը։
Բացի թասերից, գաղտնարանում հայտնաբերվել են բազմաթիվ այլ արտեֆակտներ, այդ թվում՝ աստվածաշնչյան ժամանակաշրջանի փղոսկրե իրեր, հնագույն արծաթե և բրոնզե մետաղադրամներ, կերամիկական անոթներ և հնագույն զենքի մի քանի տեսակներ:
Փորձագետները կարծում են, որ խորհրդավոր թասերը Իսրայելում չեն հայտնաբերվել, այլ բերվել են Մերձավոր Արևելքի այլ շրջաններից, հավանաբար՝ Իրաքից։ Ամենայն հավանականությամբ, դրանք պատրաստվել են 4-8-րդ դարերում՝ Միջագետքի տարածաշրջանում, որն այն ժամանակ գտնվել է Պարսկական Սասանյան կայսրության տիրապետության տակ:
IAA-ի զննումների ժամանակ հայտնաբերված թասերի վրա «պահպանող» տեքստերը գրված են արամեերենով, որով խոսել են հին Միջագետքում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են եբրայերեն մեջբերումներ, ինչը նշանակում է, որ դրանց պատվիրատուները կարող էին Միջագետքում ապրող և այդ լեզվով խոսող հրեաները լինել։