2022-03-22 09:28
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ. Ուկրաինայի զինանոցին «Կինժալ» գերձայնային հրթիռով հարվածը ավելի քան 1000 կմ-ից է հասցվել
Ուկրաինայի զինանոցին «Կինժալ» գերձայնային հրթիռով հարվածը ավելի քան 1000 կմ հեռահարությունից է հասցվել, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ գերձայնային հրթիռի թռիչքի ժամանակը 10 րոպեից էլ քիչ է եղել։
Նա հավելել է, որ «գերձայնային արագության և գերբարձր կինետիկ էներգիայի հաշվին «Կինժալ» համակարգի հրթիռի մարտագլխիկը ոչնչացրել է լեռնային տարածքում գտնվող պաշտպանված ստորգետնյա զինանոցը, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին՝ հատուկ զինամթերք և հրթիռներ պահելու համար», տեղեկացնում է News.am-ը: