2022-03-30 16:50
Լրատվական գործակալություններ
Դատավոր Բորիս Բախշիյանը կալանքի տակ կմնա ևս մեկ ամիս
Քննիչի միջնորդությունը դատավոր Ալեքսանյանի կողմից բավարարվեց մասնակի՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանավորումը երկարացվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Դատավոր Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս գործով դեռևս որևէ դատավոր ի զորու չի եղել իրականացնել արդարադատություն, ակնհայտ անհիմն մեղադրանքով, առանց որևէ հիմքի դատավորին շարունակում են պահել կալանքի տակ, միայն նրա համար, որ վերջինս գործել է անկախ և անաչառ, զերծ ներքին և արտաքին ճնշումներից:
Այս գործը անօրինականությունների բնույթով և ծավալով աննախադեպ է քաղաքակիրթ պետությունների պատմության մեջ»,- գրել է փաստաբանը, տեղեկացնում է News.am-ը։