2022-04-05 18:44
Լրատվական գործակալություններ
0
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի կենտրոնում, Օպերային թատրոնի շենքի դիմաց, Ազատության հրապարակում սկսվել է խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը։ Հանրահավաքին միացել են մի շարք քաղաքական ուժեր, ընդդիմադիր հասարակական գործիչներ։
Զանգվածային հանրահավաքի նախաձեռնողները քաղաքացիներին կոչ են անում կանգնել Արցախի և Հայաստանի պաշտպանության դիրքերում, որոնց, ինչպես հավաստիացնում են ընդդիմադիրները, մահացու վտանգ է սպառնում։