Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորները արդեն մի քանի ժամ է կանգնած են Լաչինի անցակետի մոտ, նրանց թույլ չեն տալիս հատել անցակետը և մուտք գործել Արցախ։

«Չեն տալիս որևէ բացատրություն, թե ինչու թույլ չեն տալիս։ Պատահական չէ, որ երբ ընդդիմադիրները հայտարարեցին Արցախ մեկնելու մասին, իշխանական կայքերը հայտնեցին՝ իբր Արայիկ Հարությունյանը չեղարկել է ընդդիմադիրների հետ պլանավորած հանդիպումը, այնինչ նման հանդիպում նախատեսված էլ չի եղել։

Ընդդիմությունը Արցախ է մեկնել Արցախի խորհրդարանի հրավերով»,- գրել է լրատվամիջոցը, տեղեկացնում է Aysor.am։