ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՄԱՆ ԽՈՒԴՈԼԻՅԻՆ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու ընկերության այլ ներկայացուցիչների, հաղորդու է «Գեոպրոմայնինգ»–ի մամուլի ծառայությունը։

ГУБЕРНАТОР СЮНИКА ВСТРЕТИЛСЯ С ПРЕЗИДЕНТОМ ГРУППЫ GPM

Հանդիպումը նախ ճանաչողական էր՝ պաշտոնյաները ծանոթացան միմյանց, ու Ռոման Խուդոլիյը շնորհավորեց Ռոբերտ Ղուկասյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Երկու կողմերն էլ շեշտեցին «Գեոպրոմայնինգի» մասնակցությամբ մարզում գործող երկու ձեռնարկությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունների կարևորագույն դերը մարզի կյանքում։

Այնուհետև քննարկվեցին մարզպետարանի ու հատկապես «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի միջև համագործակցության, գործընկերային հարաբերությունների, համատեղ համաձայնեցված ներդրումների ու զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր, որոնք առաջիկայում առավել մանրամասնորեն կներկայացվեն ու մասնագիտական աշխատանքի արդյունքում շոշափելի կդառնան։

Մարզպետն ու «Գեոպրոմայնինգի» ղեկավարը խոսեցին նաև երկուստեք հարաբերությունները նոր մակարդակում կայացնելու ճանապարհի մասին։

Պարոն Խուդոլիյը ներկայացրեց իր պատկերացումներն ու այն ծրագրերը, որ նախատեսում է ընկերությունը մարզային կյանքի տարբեր բնագավառներում՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով՝ կարևորելով համագործակցությունը ՀՀ կառավարության ու մարզպետարանի հետ։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար ու փոխանցեց համատեղ աշխատանքի մարզային իշխանության տեսլականը՝ ի շահ Սյունիքի սոցիալ-տնտեսական, կրթական-մշակութային կյանքի զարգացման։

 

Основная тема:
Теги: