ՌԵԺԻՄԸ «ՌԵՎԱՆՇԻՍՏՆԵՐ» ՊԻՏԱԿ Է ՓԱԿՑՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՐՊԵՍԶԻ ԱՐՁԱԿԻ ԻՐ ՁԵՌՔԵՐԸ ՏԵՌՈՐԻ ՀԱՄԱՐ

Ռեժիմի քարոզչամեքենան մեղադրեց ընդդիմությանը անվճռականության մեջ

Ինչ չէինք տեսել, այն էլ տեսա՛նք։ Ռեժիմի քարոզչամեքենան քննադատում է խորհրդարանական ընդդիմությանը անվճռականության համար։ Ասենք, այդ կշտամբանքների մեջ թաքնված պատճառ կա. իշխանությունը շահագրգռված է, որ ընդդիմությունը ֆալստարտ թույլ տա, ժամանակից շուտ բաց թողնի գոլորշին և հնարավորություն տա ոստիկանությանը տևականորեն կոտրել փողոցային դիմադրության ողնաշարը՝ անկարգությունների կազմակերպիչների հետ հաշվեհարդարի ցուցանակի տակ։

Բոլորովին վերջերս Վճռաբեկ դատարանը «խաղաղ ցույց» ճանաչեց 2008թ.մարտի 1-ի անկարգությունները, բայց դա բնավ չի նշանակում, թե հայոց դատարանը նույն կերպ կվերաբերվի ոստիկաններին ցուցաբերվող դիմադրությանը, մեքենաների հրկիզմանը և սուպերմարկետների կողոպուտներին, եթե այդ գործողություններն իրականացնողի դերում հայտնվի ներկայիս ընդդիմությունը։

Փաշինյանին արդարացրեցին բռնության բացահայտ կոչերի համար բառացիորեն նույն այն ժամանակ, երբ իշխող ռեժիմը աշխատանքից հեռացրեց և դատի տվեց պատմության ուսուցչին, որն իրեն թույլ է տվել իրենց անուններով կոչել վերջին տարիների իրադարձությունները։ 2008-ին Փաշինյանը կոչ արեց մարդկանց հավաքվել քաղաքապետարանի շենքին և Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, զինվել քարերով ու փայտերով. ակցիայի մասնակիցների ձեռքին մահակներ ու երկաթե ձողեր էին, նրանք մեքենաներ էին հրկիզում, թալանում խանութները, ծեծում ոստիկաններին, խլում նրանց մահակները: 2022 թվականին հայկական դատարանը «խաղաղ ակցիա» ճանաչեց զանգվածային անկարգությունները։ Եթե ներկայիս ընդդիմությունը որոշի կրկնել նույն գործողությունները, ապա անմիջապես կհայտնվի ճաղերի հետևում։

Агитпроп режима упрекает в нерешительности парламентское меньшинство

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից առաջ անվճռականության և անգործունակության մեղադրանքների մասով ռեկորդակիրը «Արդարություն» խմբակցությունն էր՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ։ Դրա անդամներին նույնպես մեղադրում էին նրանում, թե շահագրգռված են միայն իրենց մանդատները պահպանելու հարցում։ Ներկայիս ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքները կառուցվում են Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 17-ի հայտնի հայտարարության վրա։ Այդ օրը երկրորդ նախագահը ասուլիսում ասաց հետևյալը. «Իմ գնահատականով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, երբ մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Առանց փողոցի այս իշխանությունը չի գնալու։ Հավատալի չէ, որ մի օր խղճի զգացում կունենան և կհեռանան՝ ասելով, որ ձախողում են ամեն ինչ։ Պետք է բավականաչափ զանգված, որը դուրս կգա փողոց, և դա չպետք է լինի իմ մասին կամ այլ մարդու։ Այդ փողոցը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին»։

Ապրիլի 5-ից հետո ընդդիմությանը մեղադրում են, թե հանրահավաքի զանգվածն ավելի արմատական էր տրամադրված, քան հարթակում գտնվողները։ «Մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր սպասում են ավելի ռադիկալ քայլերի։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակը՝ աճում է »,- արձանագրեց Քոչարյանը փետրվարին։ Ապրիլյան հանրահավաքը ցույց տվեց, որ տեսանելի հեռանկարում ընդդիմությունը կկարողանա Երևանի փողոցներ դուրս բերել կրիտիկական զանգված՝ նույնիսկ այն դեպքում, եթե ոստիկանությունը փակի մայրաքաղաքի բոլոր մուտքերը։ Անպայման նկատի ունենալով աննախադեպ ոստիկանական տեռորը՝ ներկայիս ընդդիմությունը պետք է հաշվի առնի փողոցային պայքարի բոլոր ձախողումների պատճառները՝ սկսած 2004 թվականից։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է դժվարին ընտրության առջև

2008թ. մարտի 1-ից հետո եղել են փողոցային ռեսուրսը մոբիլիզացնելու փորձեր, բայց 2008թ. զանգվածի թվաքանակը հաջողվել է գերազանցել միայն 2018-ի գարնանը: Երկար ժամանակ՝ Արտաշես Գեղամյանի մեջքին ոստիկանական մահակի հարվածից մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից «Հայր մեր» աղոթքի արտասանումը՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ միաձայն, հայ հասարակությունը երբեք փողոցային պայքարի այնպիսի պատրաստակամություն չէր ցուցաբերել, ինչպես 2018թ. գարնանը:

Այդ ցանցային ակցիաները նախապես ծրագրված և հանգամանորեն նախապատրաստված էին թուրք-սորոսական 5-րդ շարասյան փողերով։ «Հայրենիքի փրկության շարժմանը» նույնպես հաջողվեց փողոց դուրս բերել պատկառելի թվով մարդկանց, սակայն այդ թիվը չբավականացրեց Փաշինյանին հրաժարական պարտադրելու համար։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է բարդ ընտրության առջև. ֆալստարտը կարող է հանգեցնել ընդդիմադիր շարժման ջախջախման՝ ոստիկանական տեռորի միջոցով։ Ֆրանսիայի հրապարակում և խորհրդարանի ամբիոնում Արցախի դրոշների պղծումը Փաշինյանի նախազգուշացումն է։ Ռեժիմի պարագլուխը հասկացնել տվեց, որ չի զիջի նույնիսկ փոքր հարցերում, և ընդդիմությունը ոչինչ չունի, նույնիսկ հողի մի պատառիկի և խորհրդարանի ամբիոնին տնօրինելու իրավունք՝ դրոշը տեղադրելու համար։ Փաշինյանը ցույց է տալիս Արևմուտքում ու Թուրքիայում նստած իր տերերին, որ «խաղաղության դարաշրջանի» ուղղությամբ իր քայլերին խանգարում են «ռևանշիստները»։ «Ռևանշիստների» մասին քարոզչական հեքիաթները կոչված են արձակելու իր ձեռքերը՝ զանգվածային բողոքի ակցիաների դաժան ճնշման համար։ Եթե ընդդիմությունը շտապի, ապա կարող է ջախջախիչ հարված ստանալ, եթե զանգվածների սպասումը ձգձգվի, ապա կարող է տեղի ունենալ կողմնակիցների թվաքանակի նվազում

Չնայած ընդդիմությունը որոշել է սպասել, ռեժիմն ինքը կարող է ֆալստարտ սադրել, քանի դեռ հնարավորություն կա խեղդել բողոքի փողոցային ակցիաները սաղմնային վիճակում, թույլ չտալով, որ դրանք հասնեն կրիտիկական ծավալների։ Ներկայիս ընդդիմությունը գործում է անկախության պատմության մեջ աննախադեպ ոստիկանական տեռորի պայմաններում, ռեժիմի տապալմանը զանգվածներին նախապատրաստելու համար կարող է պահանջվել էլի մի որոշ ժամանակ, ընդ որում, պետք է խոստովանել, որ խորհրդարանի պատերից դուրս գտնվող իրական ընդդիմությունը (խոսքը Փաշինյանի գլխավորած ոչ ֆորմալ կոալիցիայի կուսակցությունների մասին չէ) ոչ միշտ է ուսը դեմ տալիս խորհրդարանական ուժերին, ինչը հնարավորություն է տալիս ռեժիմի քարոզչամեքենային թեզ արտահայտել այն սահմանագծի մասին, որը զատում է արմատական արտախորհրդարանական ընդդիմությանը «խորհրդարանում խրամատավորված ռևանշիստներից»։

Ընդդիմության բաժանումը «ռևանշիստների» և «ոչ ռևանշիստների» չափազանց վտանգավոր միտում է, բայց այսօր այն գերիշխում է։ Զանգվածներին ներշնչում են, թե խորհրդարանական ընդդիմությունը կատարում է երկրորդ և երրորդ նախագահների կամքը, որոնք, իբր, ձգտում են օգտագործել «ներքևի» դժգոհությունը, որպեսզի վերադառնան իշխանության։ Քարոզչական այս փչոցը դժվար թե խանգարի ուժերի համախմբմանն ընդդեմ ռեժիմի դավաճանական քաղաքականության, բայց կարող է արձակել Փաշինյանի ձեռքերը՝ փողոցային պայքարը դաժանորեն ճնշելու համար։

Ռեժիմը «ռևանշիստներ» պիտակ է փակցրել ընդդիմության վրա, որպեսզի արձակի իր ձեռքերը տեռորի համար, իսկ Փաշինյանի քարոզչամեքենան, քողարկվելով իբրև «շարքային քաղաքացիների կարծիք», հանդիմանում է ընդդիմությանը անվճռականության մեջ՝ դրդելով ֆալստարտի, որպեսզի սաղմնային վիճակում վերջ տա դիմադրությանը, թույլ չտալով փողոցային պայքարին հասնել կրիտիկական ծավալների։ Փողոցներում կրիտիկական զանգվածի կուտակումը կհաստատի Փաշինյանի այն գլխավոր թեզի հիմնազրկությունը, թե 44-օրյա պատերազմից հետո ժողովուրդը հունիսի 20-ի ընտրություններում օժտել է իրեն բոլոր խնդիրները խաղաղ լուծելու մանդատով: Եթե ժողովուրդը ելնի պայքարի, ապա ակնհայտ կդառնա, որ Փաշինյանը չի կարող խոսել և գործել ժողովրդի անունից…