«5165» կուսակցությունը կոչ է անում համախմբվել Փաշինյանի հրաժարականը պահանջելու գաղափարի շուրջ

«5165» կուսակցությունն այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու ու Արցախը փրկելու, Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ բոլոր կուսակցությյուններին կոչ ենելով հետևել իրենց օրինակին։

Կարին Տոնոյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը վերկուսակցական է։ «Մի անձնավորեք այս պայքարը։ Այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը»,- ասաց նա՝ համախմբման կոչ անելով բոլորին։ «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հիմքերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Armenia Today