ՀՐԱԺԵՇՏ ՆԻԿՈԼԻՆ

Տեսնելով, թե ինչպես են ոստիկանները հարվածում ընդդիմադիր ակտիվիստների գլխին, հասկանում ես, թե ինչ լավ է նրանց վարձատրում վախկոտը։ Ինչ-ինչ, բայց աղայի սեղանից իր սողուններին կռճոններ նետելու հարցում Նիկոլը շռայլ է։ Հենց դրա վրա է այսօր հենվում նրա իշխանությունը։

Ո՞վ է կողմ Նիկոլին։ Իր նման մանկուրտները, որոնք թքած ունեն սեփական երկրի անցյալի վրա, մտահոգված են միայն իրենց այսօրվա օրով։ Օլիգարխները, որոնք մտածում են միայն սեփական գրպանի մասին։ Դե, և հավերժական պնակալեզները:

Այս վերջին կատեգորիայի ներկայացուցիչներն այսօր ինչ-որ բան են խոսում «ատելության լեզվի» մասին, որի կրողն է, իբր, ընդդիմությունը։ Դա ասում են նրանք, ովքեր սողում են Քաջ Նազարի ողորմելի նմանօրինակի առջև, որն ընտրարշավի ժամանակ սպառնում էր իր ընդդիմախոսներին, թե ընտրություններից հետո «դոմփելու» է նրանց։ Իսկ խորհրդարանում սպառնում էր ընդդիմությանը, որ ոչ միայն մատ է թափ տալու նրանց վրա, այլև ուրիշ բան

Այսօր նրա պնակալեզներն ընդդիմությանը կոչ են անում ուժ չկիրառել, թե՝ տեսեք-տեսե՜ք, նիկոլաճտերից մեկի վրա պլաստիկե շիշ են նետել. ախ, հեչ լավ չէ, ինչպիսի՜ հրեշավոր դաժանություն... Մոռանալով, որ սպասարկում են մի թիմի, որը, օգտվելով իր քանակական գերազանցությունից և ուժայինների աջակցությունից, ծեծում էր ընդդիմադիրներին խորհրդարանում, չամաչելով նույնիսկ ուղիղ եթերից։ Մոռանալով, թե ինչպես էր իրենց կուռքը մոլեգնում նախընտրական միտինգների ժամանակ՝ երկաթե չագուճը ձեռքին։ Չնկատելով, թե ինչպես են այսօր նրա ոստիկանները հարյուրներով բերման ենթարկում ցուցարարներին ոստիկանական բաժանմունքներ, ոլորելով նրանց ձեռքերը, Նիկոլի հեղափոխության արևմտյան հովանավորների լուռ հավանության ներքո։ Ահա այդպես է ստացվել, որ «ժողովրդավար Նիկոլի» իշխանությունը շատ ավելի անմարդասեր է իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, քան «բռնակալ Սերժի» իշխանությունը 2018-ի ապրիլ-մայիսին։

Է՞լ ով է Նիկոլի կողմից։ Դե, այո, Ադրբեջանում այսօր Նիկոլի համար անհանգստանում են։ Ալիևը, գրեթե ոսկու սարեր է խոստանում Հայաստանին, եթե Նիկոլը խաղաղության պայմանագիր ստորագրի իր՝ Ալիևի պայմաններով։ Ալիևի պատգամավորները, Նիկոլի պես, ամեն ինչում մեղադրում են Հայաստանի «նախկին իշխանություններին», անվանում նրանց «քրեական խունտա» և շատ են անհանգստանում, որ ներկայիս բողոքի ակցիաների արդյունքում «քրեական խունտան» կվերադառնա իշխանության…

Կան հարցեր, որոնք այսօր առանձնակի հաճախ են հնչում։ Ինչո՞ւ Հայաստանի ու Արցախի համար հետագա ցնցումներից ու կորուստներից խուսափելու համար Նիկոլը պարզապես չհեռանա։ Ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը 2018-ին։ Պատասխան. որովհետև, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլը ահավոր վախենում է հատուցման անխուսափելիության գիտակցումից։ Որքան էլ ձգի ու ինչ էլ անի՝ վերջը մեկն է. անարգանքի սյուն:

Հարցնում են, թե որքա՞ն կտևի Նիկոլին հեռացնելու գործընթացը։ Եկեք անհնազանդության ակցիաներին, նայեք երիտասարդներին, իրենց գործի իրավացիության մեջ նրանց վստահությանը, հաղթանակի նկատմամբ վստահությանը։ Եվ պատասխանը կստանաք ինքնաբերաբար. որքան պետք է, այնքան էլ կշարունակվի, մինչև որ ավերիչների այս իշխանությունը հեռանա։

Ի՞նչ է լինելու Նիկոլի հեռանալուց հետո։ Հետո տեսնելու ենք, թե ինչպես է այդ երիտասարդների ձեռքերով սկսվելու Հայաստանի վերածնման, Արցախի վերածնման գործընթացը, որոնք կունենան արժանի առաջնորդներ, և չենք ամաչի նրանց համար, երբ ներկայացնեն իրենց երկրներն արտասահմանում։ Առաջնորդներ, որոնց առջև Իլհամն ու իր հայրը միշտ կանգնած են եղել գլխահակ, այլ ոչ թե ծաղրալից ժպիտով։