ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ՝ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Փաշինյանը վախենում է, որ առնետները կփախչեն խորտակվող նավից

Այդ ի՞նչ արարած պիտի լինես, որ նայելով փողոցային բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնության աննախադեպ կիրառմանը, սոցցանցերում գրառումներ անես, խրախուսելով ոստիկանների պատժիչ գործողություններն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումը: Չեմ նշի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այդ պատգամավորի անունը, որպեսզի ստիպված չլինեմ դրան հայկական ազգանուն հավելել։ Ի՞նչ աստիճան նսեմ պիտի լինես, որ հայտարարես, թե մարդիկ փողոց են դուրս եկել փողի դիմաց։ Նման բան կարող է գրել միայն այնպիսի կերպարը, որը կա՛մ չի հասկանում, որ մայիսի 12-ին կլրանա Հայաստանի բռնազավթման մեկ տարին, կա՛մ պատրաստ է Փաշինյանի օրինակով կրկնել, թե «Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ»։

Բողոքի փողոցային ակցիաների ակտիվիստների հանդեպ ոստիկանության վայրագ հաշվեհարդարների առիթով անկեղծ ցնծություն կարող են զգալ միայն նրանք, ովքեր անձամբ մասնակցել են ընդդիմության պատգամավորների ծեծին խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում: Ոստիկանների հաշվեհարդարները ողջունել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, համատարած սադիզմը նա անվանել է «օրինակելի աշխատանք ի նպաստ պետության»: Նրա հայտարարությունն այն մասին, թե շուտով ամեն ինչ կավարտվի, և պետության կյանքը կվերադառնա սովորական հուն, անհանգստացրեց շատերին, իսկ այն խոսքերը, թե բողոքի ակցիաները կարող են ադրբեջանցիների կողմից սադրանքներ հրահրել սահմանի վրա, պետք է գնահատել որպես նրա կողմից զավթիչների բացահայտ հրահրում սադրանքների:

Лозунг 'Армения без Никола' станет реальностью

Լուրեր են շրջում, որ մայիսի 7-ին Նիկոլի սադրիչները մտադիր են այցելել Ազատության հրապարակ՝ մայրաքաղաքի կանաչապատման ծանուցված միջոցառումների մասնակիցների անվան տակ... Նրանք, ովքեր 4 տարի առաջ վազվզում էին Երևանի, Վանաձորի և այլ քաղաքների փողոցներով՝ բուտաֆորական դագաղներ շալակած, և սգո ժապավեններով ծաղկեպսակներ ուղարկում ՀՀԿ խմբակցության պատգամավորների բնակարաններ՝ ճանապարհին բաժանելով նրանց հասցեներն ու հեռախոսահամարներն առանձնակի մոլեռանդ «հեղափոխականներին», շատ լավ հասկանում են, որ ժողովրդին բերել են 5 հազար իրական դագաղներ և զրկել հայրենիքից։ Նրանք գիտակցում են, որ պայմանավորված պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը հանձնելուց հետո իրենց անհամարժեք առաջնորդն արդեն Հայաստանի տարածքի 45 քառ. կոլոմետր է հանձնել պայմանավորված բռնազավթման արդյունքում, ընդ որում բռնազավթումը շարունակվում է և՛ Արցախում, և՛ Հայաստանում։ Հասկանալով դա՝ նրանք չեն կարող վախ չզգալ, որ վաղ թե ուշ անձնական պատասխանատվության են ենթարկվելու ազգային և պետական շահերի դավաճանությանը մեղսակցության համար։

Այստեղից էլ խոճկորի հրճվանքը՝ պատժարարների կողմից բողոքի ակցիաների մասնակիցների ծեծի առնչությամբ, և ցեխ շպրտելու փորձը նրանց վրա, ովքեր կոտրած կողերով լքելով հիվանդանոցը՝ վերադառնում են հրապարակի վրանային ավան, քանզի ի տարբերություն ուսապարկերի՝ այդ մարդիկ Հայրենիք և ազգային արժանապատվության զգացում ունեն։

Հետաքրքիր զուգադիպություն. բավական էր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մեծամասնությունը հանցակից չէ Փաշինյանի դավաճանական որոշումներին, երբ ուսապարկերը միանգամից ակտիվացան։ Այդպես լինում է վերևից տրված հրամանով։ Բերանները ջուր էին առել, մեկ էլ հանկարծ սկսեցին ապացուցել իրենց հավատարմությունը Փաշինյանին՝ զազրախոսելով ընդդիմության հասցեին։ Դատելով Սաղաթելյանի խոսքերից, Փաշինյանը շատ է վախենում, որ առնետները ուր որ է կփախչեն խորտակվող նավից...

«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն իրականություն է դառնալու

Մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 4-րդ տարեդարձը կապիտուլյանտն ու իր ուսապարկերը կդիմավորեն «առանց Նիկոլ Հայաստանում»։ Հանուն այդպիսի Հայաստանի են այսօր փողոցային պայքար մղում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ։ Անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել նրանց, որպեսզի «առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը հնարավորինս շուտ իրականություն դառնա:

Որքան ավելի ակտիվորեն սատարենք Ազգային-ազատագրական շարժման գործողություններին, այնքան ավելի շուտ դավաճանն ու իր հաճկատարները կդադարեն առուծախի ենթարկել Հայաստանն ու Արցախը։ Ազգային-ազատագրական շարժման ակցիաների առաջիկա օրերը կարող են բեկումնային դառնալ ազգային արժանապատվության վերականգնման և դավաճանի լծից Հայաստանի ու Արցախի ազատագրման համար ժողովրդի պայքարում։ Բեկմանը կհաջորդի հաղթանակը։ Մղձավանջի, արյան ու նվաստացման 4 տարիները կմնան անցյալում, ժողովուրդը կվերադառնա նորմալ կյանքի՝ առանց ստի, պոպուլիզմի, դավաճանության, պայմանավորված պատերազմների և բռնազավթման:

Մենք հավատում ենք, որ մայիսի 8-ին Շուշի բերդաքաղաքի ազատագրման 30-րդ տարեդարձը հայ ժողովուրդը կնշի առանց Նիկոլ Հայաստանում։ Մայիսի 3-ին Շարժման մասնակիցները ձեռնամուխ են եղել մարզային հաղորդակցությունների արգելափակմանը, որպեսզի ոստիկանության և ԱԱԾ ուժերը չկարողանան ամբողջությամբ կենտրոնանալ մայրաքաղաքում: Առաջիկա օրերին բողոքի ակցիաներ տեղի կունենան մարզերում։ Փողոցային գործողություններն արդեն կաթվածահար են արել մայրաքաղաքը, այժմ մարզերի հերթն է։ Ազգային-ազատագրական շարժումը շուտով կընդգրկի երկրի ողջ տարածքը, բեկումը տեղի կունենա ընդդիմության օգտին, հաշված օրեր ու ժամեր անց կարձանագրվի ռեժիմի կողմնակիցների նահանջ, իշխանությունը կախված կմնա օդում։

Ժողովուրդը թույլ չի տա բանակի միջամտությունը քաղաքական գործընթացներին և կստիպի կապիտուլյանտին հրաժարական տալ։ Սաղաթելյանը հայտարարել է, որ Շարժման ծրագրերն իրականացվում են գրաֆիկի առաջանցումով։ Մայիսի 2-ին Ազատության հրապարակ էին այցելել 44-օրյա պատերազմի մասնակից սայլակավոր հաշմանդամները։ Հաշված օրեր անց կապրենք առանց թուրքի Հայաստանում, եթե այսօր և վաղը դուրս գանք փողոց, որպեսզի մեր լուման ներդնենք փողոցային պայքարի մեջ։ Ազգային-ազատագրական շարժման ելքը կախված է մեզանից յուրաքանչյուրից՝ բառացիորեն, ներկայիս վճռորոշ իրավիճակում ցանկացած ինքնաբացարկ հավասարազոր է դավաճանության։ Մայիսի 8-ին մենք պետք է հայտարարենք, որ վերադառնալու ենք Շուշի, որովհետև իշխանազրկել ենք դավաճանին ու իր խունտային։