«Գիտուժ»․ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱՊ ՄԻՋՈՑՆԵՐ
Օրենքում պետք է արձանագրել գիտությանը պետբյուջեի 4 տոկոսի չափով հատկացվող միջոցների մասին, որպեսզի կառավարությունը, անկախ գործող իշխանությունից, չկարողանա սեփական քմահաճույքով փոխել այդ դրույթը, և զարգացումը կանգ չառնի։ Այս մասին մայիսի 10-ի քննարկման ժամանակ հայտարարել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը։
Նրա պատկերավոր արտահայտությամբ՝ գիտությունը Հայաստանում վերակենդանացման վիճակում է, և պետք է շտապ միջոցներ ձեռնարկել նրա վերականգնման համար։
Նրա խոսքով՝ չկա երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու ցանկություն, և այդ պատճառով գիտության զարգացման քայլեր չեն ձեռնարկվում, կամ էլ՝ ցանկություն կա, բայց չկա անհրաժեշտ քայլերը հստակ ձևակերպելու ունակություն։
«Մենք ասել ենք, որ պետք է գնահատել առկա ռեսուրսները, հստակ ձևակերպել նպատակները և անհրաժեշտ միջոցներ տրամադրել այդ նպատակների իրականացման համար։ Այս սխեմայի բացակայությունը հանգեցրել է այն բանին, որ ունենք այն, ինչ ունենք»,- նշել է Սաֆարյանը։
«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Ջիվանյանը համաձայնել է այն կարծիքին, որ Հայաստանը կանգնած է համակարգ ստեղծելու խնդրի առջև, բայց պետության կողմից նման մոտեցում չի երևում։ «Ավելացնելով գիտության ֆինանսավորումը՝ կառավարությունը չգիտես ինչու մտածում է, որ գնդակը գիտնականների դաշտում է»,- նշել է նա։
«Գիտուժ» նախաձեռնության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Փախչանյանը, առաջարկել է օրենքում մտցնել նորմ, որով կնախատեսվի բյուջեի կոնկրետ բաժնի հատկացում գիտության զարգացմանը։ «Բայց մարդիկ ցանկանում են անել ամեն ինչ, որպեսզի դա չլինի։ Դրա փոխարեն նրանք կարծում են, որ ավելի լավ է ծախսել թոշակների բարձրացման վրա, որպեսզի ընտրություններում ավելի շատ ձայներ ստանան։ Բայց նման մոտեցումներով զարգացում անհնար է։ Տարբեր ատյաններում ասում են, թե մենք միջոցներ տրամադրում ենք, բայց գիտությամբ զբաղվելու ցանկություն չկա, և մենք, իբր, ստիպված ենք կրճատել բյուջեից հատկացվող փողերը։ Սա վկայում է այն մասին, որ ամեն բան շատ վատ է կազմակերպված»,- ավելացրել է նա։
Փախչանյանը հիշեցրել է, որ ժամանակին ստեղծվել էր Ռազմարդյունաբերական կոմիտե, որը պետք է զբաղվեր կազմակերպչական հարցերով, բայց սկզբում, 1-2 տարի, այն ղեկավար չուներ, իսկ հետո մշտապես բյուջեն կրճատվում էր։ «Հիմա ղեկավարը կա, բայց կառույցի գործունեության նպատակն անհասկանալի է, չկա ռազմավարություն, չկան ծրագրեր։ Այսպիսի մոտեցմամբ մենք չենք կարող ընտրել՝ պատերազմներ վարե՞լ, ինչպես դա անում է ԱՄՆ-ը, թե՞ ոչ, մեզ միայն կարող են պատերազմ պարտադրել»,- ավելացրել է նա։
Փախչանյանը կոչ է արել ղեկավարվել «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» սկզբունքով։ «Երբեք չես կարող իմանալ, թե ինչպես կավարտվեն բանակցությունները, իսկ պատերազմը ընդամենը բանակցությունների շարունակությունն է։ Իսկ պատերազմին պատրաստվելը օգնում է ավելի արդյունավետ վարել բանակցությունները»,- ամփոփել է նա։
Գիտությունը վերակենդանացման մեջ է, անհրաժեշտ են նրա վերականգնման շտապ միջոցներ. «Գիտուժ»
Գիտությունը Հայաստանում վերակենդանացման վիճակում է...