ՌԴ-ն առաջնահերթ է համարում ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը

Ռուսաստանի Դաշնությունը որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն դիտարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի առթիվ:

«Պատմական չափորոշիչներով ոչ երկարատև ժամանակահատվածում կազմակերպությունն արժանապատիվ ճանապարհ է անցել: Անդամ պետությունների համատեղ ջանքերով ամբողջական, արդյունավետ կառույց է ստեղծվել՝ նախատեսված անվտանգության խնդիրների համատեղ կարգավորման և միջազգային ասպարեզում հավաքական շահերն առաջ տանելու համար: ՀԱՊԿ-ն այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում, հուսալիորեն երաշխավորում է անվտանգությունն իր պատասխանատվության գոտում, որը ներառում է կազմակերպության անդամ երկրների տարածքները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

ՀԱՊԿ հասունության վաղ ապացույցը դարձել են կազմակերպության խաղաղապահների համագարկված գործողություններն՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությանն աջակցություն տրամադրելուն:

 ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ առանցքային է եղել ՀԱՊԿ ղեկավարների որոշումը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու մասին:

«Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրել են այդ փաստաթուղթը՝ իրենց անվտանգությունը համատեղ ապահովելու և ռազմաքաղաքական ոլորտում համագործակցություն զարգացնելու նպատակով: Ներկա պահին ՀԱՊԿ կազմում 6 պետություն է ընդգրկված՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: