Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆ Է ԽԺՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Կարծում եմ, որ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած վերնախավը կամ դրա մի մասը շատ հարցերում վերապատրաստված է արևմտյան հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն և Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպեխինը:

«Եվ այսօր պատահական չէ, որ մարդիկ փողոց են դուրս գալիս Հայաստանում: Բողոքի ակցիա է հասունանում, քանի որ նրանք գզում են, որ իրենց դավաճանում են իրենց մեջքի հետևում: Բանակցություններ են սկսվում, բանակցություններ թուրքերի հետ: Ինչի՞ մասին այսօր կարելի է խոսել թուրքերի հետ, երբ Թուրքիան Ադրբեջանի միջոցով գործնականում գրավել է հայկական տարածքի մեկ երրորդը: Մի՞թե պարզ չէ, որ Թուրքիան իր առջև խնդիր է դրել աստիճանաբար իրեն ձուլել Հայաստանը»,- ընդգծել է ռուս փորձագետը:

Նա որպես օրինակ է բերել այն իրավիճակը, որում այսօր գտնվում են Թուրքիայի տարածքում ապրող քրդերը:

«Հայերը, ինչ է, ցանկանում են քրդերի պե՞ս ապրել՝ ինչ-որ թուրքական պետության կազմում: Այժմ սթափեցման գործընթաց է սկսվում նաև Վրաստանում, սակայն թուրքական նկրտումները տարածվում են ողջ Կովկասի վրա: Այդ պատճառով Թուրքիայի առաջադրանքը նախ Հայաստանն, ապա Վրաստանը խժռելն է, այնուհետև՝ Հյուսիսային Կովկասը: Մի՞թե դա պարզ չէ հայաստանյան ղեկավարության համար»,- ընդգծել է Վլադիմիր Լեպեխինը:

News.am