Դիմադրության շարժման երթը մոտեցավ կառավարության շենքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դիմադրության շարժման երթը մոտեցավ կառավարության շենքին: Անցնող ավտոմեքենաները ձայնային ազդանշաններով ողջունում են ցուցարարներին: Այստեղ ցուցարարներին դիմավորեց ուժեղացված ոստիկանական շղթան։

 


Հիշեցնենք, որ այս ակցիան կապված է Չեռնոգորիայի նախագահի այցի հետ: Կառավարությունում տեղի կունենա ՀՀ գործող վարչապետի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։

«Մենք գալիս ենք ասելու, որ աթոռին նստած վարչապետը ժողովրդի կողմից մանդատ չունի, որ հայ ժողովրդին չի ներկայացնում, որ նրա ցանկացած պայմանավորվածություն ոչինչ է և նա լեգիտիմ չէ»,- ասաց նախկին ԱԽ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Մարդկանց ձեռքներին անգլերենով պաստառներ են:

Կառավարության շենքի դիմացի հրապարակը հեղեղած մարդիկ վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։

News.am