Շարմազանով․ Ուժայիններն իշխանությանը չեն փրկելու

Ուժայիններն իշխանությանը չեն փրկելու, ժողովրդին տեսնում են, տակները լցնում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Կառավարության շենքի մոտ, «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուար Շարմազանովը։

«2018 թվականից հետո ամեն ինչ պարզ էր, բայց 2020 թվականից հետո ով սրանց պաշտպանում է, ոչ թե Նիկոլի, այլ Էրդողանի ու Ալիևի կամակատարն է։ Ով պաշտպանում է սրան, պղծում է Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը, պղծում է Նժդեհի, Դրոյի, Վարդան Մամիկոնյանի հիշատակը», - ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ պարտությունը դեռ դատավճիռ չէ, պարտությոնից հետո կարելի է մեջքն ուղղել և առաջ շարժվել, բայց դրա համար պետք է կապիտուլյացիայի խորհրդանիշին դուրս շպրտել իշխանությունից։

«Ժողովուրդը պետք է ապացոցի որ տեր է իր հայրենիքին», - ասաց ՀՀԿ-ական գործիչը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին և տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են կառավարության շենք և շրջափակել կառավարության բոլոր մուտքերը, տեղեկացնում է News.am: