Վահագն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՔ Է ԴՈՒ ՈՒՆԵՆԱՆՍ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԱՅՆ ԶԻՆԱՆՈՑԸ, ՈՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ
Ցանկացած բանակցության գնալիս պետք է սահմանես քո օրակարգը, որը խստորեն պետք է հիմնված լինի ազգային, պետական շահերի վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:
«Ես ամեն գնով խաղաղության դարաշրջան բացելու և առաջ շարժվելու օրակարգի հետ որևէ ձևով համաձայն չեմ: Նախ, սա հայրենասիրության մրցավազք չէ, ոչ էլ պոպուլիզմի: Շատ հստակ, սառը դատողականության և զգացմունքներից զերծ գործընթաց պետք է լինի պարզ պատճառով, որովհետև 44-օրյա պատերազմից հետո մենք իսկապես հայտնվել ենք շատ ծանր իրավիճակում: Երբ սառը բանականությունը վերադառնում է, պետք է կարողանաս հստակ և թիրախային ֆիքսել այն հնարավոր պատուհանները, որոնց միջոցով կարող ես քո ազգային պետական շահերը պաշտպանելով առաջ շարժվել:
Այո, այսօր էլ մենք ունենք բավականին չսպառված զինանոց: 21020-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ լռեցին թնդանոթները, պետք է սկսվեր դիվանագիտական աշխատանքը, սակայն մենք ցավալիորեն շեղվել ենք այդ ճանապարհից: Մասնագիտական հսկայական պոտենցիալն ու մուտեցումները, որ կային, և որոնք շատ հստակ ցույց էին տալիս այն ճանապարհը, որով պետք է Հայաստանը շարժվի, ցավոք, դա դրվեց մի կողմ և ընտրվեց լրիվ ուրիշ ճանապարհ և մոտեցումների, և մեկնաբանությունների իմաստով: Սկսվեց մի անհասկանալի մրցավազք, թե ով է ավելի հայրենասեր, ով է ավելի շատ մտածում Արցախի մասին և այսօր ունենք այն, ինչ ունենք»,ճ-հայտարարեց դիվանագետը:
Նա ընդգծեց, որ շատ նորմալ է, երբ կողմը հայտարարում է իր կարմիր գծերը և ասում, թե ինչ մոտեցումներով է գնում բանակցությունների. «Նույնիսկ պարտվելու դեպքում պետք է դու ունենանս պահեստային այն զինանոցը, որով կարող ես առաջնորդվել: Ես համոզված եմ, որ կա այդ հնարավորությունը և միջազգային գործընկերների, և մեր ռազմավարական դաշնակցի մասով»,-ընդգծեց Մելիքյանը:
«Ես չեմ կարծում, որ այն ճանապարհը, որ ընտրված է այսօրվա իշխանությունների կողմից, ճիշտ ճանապարհն է: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը ես կբաժանեի երկու փուլի: Առաջին փուլ. հարաբերությունների կարգավորման համար նախ պետք է համաձայնեցնել հիմնական սկզբունքները: Այսինքն կողմերը պետռք է վերահաստատեն այն սկզբունքները, որոնց հիման վրա ընթացել են բանակցությունները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Նաև պետք է վերահաստատեն իրենց պարտավորությունները Մինսկի խմբի շրջանակներում ստորագրված փաստաթղթերին և ընդունված հայտարարություններին»,-ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, նա նկատեց, որ նախ կարևոր է հստակեցնել, թե որն է ելակետը. «Ըստ իս ելակետը 2021 թվականի մայիսի 22-ի ստատուս քվոն է: Որևէ ձևով առանձնանցել այս գործընթացը ընդհանուր համապարփակ խաղաղության պայմանագրից ուղղակի անթույլատրելի է:
Հաջորդը, պետք է անպայման հասցեագրվի Արցախի թե դեօկուպացիան, թե կարգավիճակի հարցը: Դա հնարավոր է բանակցությունների միջոցով համաձայնեցնել շահագրգիռ կողմերի, Ռուսաստանի հետ միասին»: