2022-06-14 08:43
Լրատվական գործակալություններ
Ամստելֆենում արդեն հայկական գրքերի անկյուն կա
Նիդեռլանդների Ամստելֆեն քաղաքի գրադարանում հայկական գրքերի անկյուն է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Գրադարան է այցելել դեսպան Տիգրան Բալայանը, որը հանդիպել է Ամստելֆենի քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։
Ամստելֆենի քաղաքային գրադարանում Բալայանը մասնակցել է «Bright Future» հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։
Sputnik Արմենիա