2022-06-18 12:47
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ». ՔՊ-ՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» ընդդիմությունից վրեժխնդիր լինելու ծրագրեր են մշակում։ ՔՊ-ն առավել քան մարտական է տրամադրված ընդդիմադիրների՝ խորհրդարան վերադառնալու կապակցությամբ:
ՔՊ-ում քննարկել են ոչ միայն պաշտոններից զրկելու հարցը, որի մասին օրերս սկսեցին բացեիբաց խոսել, այլև որոշել, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին՝ խորհրդարան վերադառնալուց հետո, օր ու արև չեն տալու, պատժելու են փողոց դուրս գալու համար, հեգնելու են պայքարը ձախողելու առիթով: Այս ծրագրի գաղափարախոսը Նիկոլ Փաշինյանն է, օպերացիան, բնականաբար, ղեկավարելու է Վահագն Ալեքսանյանը»։