Ահաբեկչություն Սիրիայում. ուղևորատար ավտոբուսի պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել

Սիրիայում ահաբեկչության հետևանքով 13 մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական շրջանակների աղբյուրին։

Գործակալության տվյալներով ՝ ահաբեկիչները տեղական ժամանակով ժամը 06։30-ի սահմաններում Ռաքքա-Հոմս ճանապարհին մարդատար ավտոբուս են պայթեցրել։ Այդ տարածքները ժամանակին գտնվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում)։

Առայժմ պարզ չէ ՝ ավտոբուսը դարա՞նն է ընկել, թե՞ պայթուցիկ սարք է գործարկվել։

Զոհվածների թվում են 11 զինվորական և 2 խաղաղ բնակիչ: Եվս 3 զինվոր վիրավորում է ստացել։

Sputnik Արմենիա