ՆԻԿՈԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՀ ՍՓՌԵԼ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների տարելիցը նշանավորվեց ներքին իրավիճակի կտրուկ սրմամբ. միանգամից մի քանի իրադարձություններ ցայտուն կերպով ցույց տվեցին, որ երկիրը սրընթաց մոտենում է անդարձելիության կետին։ Եվ այն փաստը, որ ամեն ինչ տեղի ունեցավ այն օրը, որը մեկ տարի առաջ դարձավ ազգային խայտառակության հերթական դրսևորումն ու առավելագույնս արագացրեց Հայաստանի համար կործանարար գործընթացները, ոչ միայն խորհրդանշական է, այլև օրինաչափ։ Հնարավոր է, որ հենց կիրակի օրը խթան տրվեց այլ գործընթացների, որոնք հնարավորություն կտան վերջ դնել իրադարձությունների աղետալի ընթացքին։
Սկզբում հաղորդագրություն ստացվեց հակառակորդի արձակված կրակոցից զոհված 19-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահվան մասին: Հիշեցնեմ, որ ուղիղ 20 օր է անցել այն պահից, երբ կրկին իսկ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Սյունիքում զոհվեց մեկ այլ ժամկետային զինծառայող՝ Դավիթ Վարդանյանը։ Կասկածից վեր է, որ Բաքուն սկսել է ավելի հաճախ դիմել սադրանքների, որոնք կոչված են ամրագրել նախօրեին համապատասխան հայտարարությունների հեթական չափաբաժինը ժայթքած Ալիևի սպառնալիքների և շանտաժի քաղաքականությունը։ Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բավական դժկամությամբ հաստատեց զինվորի սպանության գույժը. լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունից միայն մի քանի ժամ անց մամուլի ծառայությունը մի քանի տող գրեց՝ նույնիսկ չնշելով զոհված զինվորի անունը:
Նույն օրը՝ հունիսի 19-ի ուշ երեկոյան, հաղորդագրություն հայտնվեց Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին, որի հետևանքով մահացել է մեկ, իսկ ավելի ուշ երկրորդ մասնակիցը, մի քանի մարդ վիրավորվել է: Բայց փոթորիկ առաջացրեց ոչ թե կրակոցների բուն փաստը, այլ ողբերգության մանրամասները։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Փաշինյանի հասցեին հնչեցրած ոչ բարեհունչ արտահայտությունների պատճառով, Իսկ Կալաշնիկովի ինքնաձիգից կրակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատներն ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին։ Ընդ որում, ինչպես պարզվեց ավելի ուշ, մարդասպանները կրակել են դիմահար։ Ապարանցի զոհված երիտասարդներից մեկը զինծառայող էր, 44-օրյա պատերազմի մասնակից Հմայակ Միքայելյանը, վիրավորներից մեկը ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է:
Իսկ արդեն հունիսի 20-ի կեսօրին մեզ սպասում էր ևս մեկ ցնցում. պաշտոնից հեռացված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց իր անձնական խոսակցության ձայնագրությունից մի հատված այդ կառույցի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Ասել, որ դա շոկ էր, նշանակում է՝ ոչինչ չասել. Փաշինյանի իրավապահ համակարգի ողջ ողորմելիությունը, ծախվածությունը, գռեհկությունը, քաղաքականացվածությունն ու ենթակայությունը մեկ անձին, դրա ողջ, չեմ վախենա այդ բառից՝ անասնականությունը ցուցադրվեց լիակատար չափով։ Բնավ պատահական չէ, որ Ջհանգիրյանը հրաժարվել է մեկնաբանել այդ ձայնագրությունը՝ պատճառաբանելով, որ այն արվել է առանց իր իմացության։
Եթե անկեղծ խոսենք, ապա Ջհանգիրյանի վարքագծում, բառապաշարում, պահելաոճում ոչ մի նոր բան, ըստ էության, չկա, ինչպեսև բուն խոսակցության բովանդակության մեջ։ Մի՞թե որևէ մեկը դեռ կասկածում էր, որ այս իշխանությունը իրենից ներկայացնում է փողոցային-մաֆիական հասկացություններով առաջնորդվող խուլիգանների հանցախումբ։ Մի՞թե որևէ մեկը դեռ չէր հասկանում, թե հատկապես ինչ նպատակով է Փաշինյանը ԲԴԽ բերել Գագիկ Ջհանգիրյանին՝ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենավարկաբեկված ու խորշելի կերպարներից մեկին, Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակցին, ՀՀ-ում ընտրական մեքենայությունների կնքահորը։ Մի՞թե որևէ մեկը դեռ չի համոզվել, որ իրավապահ ողջ համակարգը, բացառությամբ դատական կորպուսում հատուկենտ անձանց, վերածված է Փաշինյանի անձնական ծառայանու և աշխատում է բացառապես նրա իշխանության պահպանման համար։
Ի վերջո, որեվէ մեկը դեռ կասկածո՞ւմ էր, որ Հայաստանում օրենքը լոկ քող է՝ իշխանությունների կամայականությունները թաքցնելու համար, իսկ իշխող թիմի քրեականությունը հասել է ծայրահեղ մակարդակի, սպառնալով, ի թիվս ամենի, նաև երկրի ազգային անվտանգությանը։
Հասարակությունը քաղաքացիական պատերազմի եզրին է, մարդկանց օրը ցերեկով գնդակահարում են քաղաքական հայացքների համար, Փաշինյանն անցել է բացահայտ տեռորի, Ալիևի սպառնալիքներին ու վիրավորանքներին իշխանությունը պատասխանում է բացարձակ լռությամբ, բայց սպանում է ընդդիմախոսներին, մենք մտնում ենք արյունոտ բռնապետության փուլ. ահա օրվա իրադարձությունների գնահատականներից լոկ մի քանիսը, և դրանք բոլորն էլ արդարացի են։ Ինչպեսև այն պնդումները, որ Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպը դարձավ հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու այն կործանարար գործընթացի սահմռկեցուցիչ դրսևորումը, որին Փաշինյանի թիմը ձեռնամուխ է եղել իր կառավարման առաջին իսկ օրերից։ Հայ ժողովրդի ներսում ատելությունն ու թշնամանքը կատաղի տեմպերով ահագնացվում են իշխանամետ աղբյուրների և ԶԼՄ-ների կողմից, և դա, բազմաթիվ փորձագետների կարծիքով, կարող է հանգեցնել ամենավտանգավոր ելքի՝ եղբայրասպան պատերազմի։
Բացի այդ, ընդդիմությունը հայտարարել է, որ Ջհանգիրյանի ձայնագրությունն ու անկեղծացումները վկայում են նախորդ տարվա ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին։ «Խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլևս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով։ …Ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է»,- ասված է«Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ:
Փաշինյանի ու իր թիմի հեռացումը պահանջ է, որով արդեն բառացիորեն հագեցած ու գերհագեցած է երկրի շիկացած մթնոլորտը։ Ցինիկների ու դավաճանների հանցախմբի հետևից ձգվող արյան հետքը սպառնում է ողողել ողջ երկիրը, եթե նրանք մնան իշխանության ղեկին, իսկ Փաշինյան-Ալիև թուրքական տանդեմի կողմից ապահովվող ներքին ու արտաքին վտանգի ամբողջությունը պարզապես կջնջի Հայաստանը աշխարհի քարտեզից, թողնելով պետականության ու ազգի լոկ խղճուկ պատառիկներ՝ ֆիզիկապես ու բարոյապես այրված տարածքում, որը ժամանակին կոչվում էր Հայաստանի Հանրապետություն։ Այդ մարդկանց ու իրենց սպասավորների համար չկա բացարձակապես ոչ մի սրբություն և անձեռնմխելի արժեք, և դա նույնպես բնավ նորություն չէ։
Բայց նույնքան վաղուց ակնհայտ է նաև, որ նրանք հենց այնպես չեն հեռանա։ Ոստիկանության հայտարարությունը Ապարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, Ջհանգիրյանի հրաժարումը առնվազն հունիսի 21-ի առավոտյան հրաժարական տալուց, ըստ ԶԼՄ-ների՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում Վարդազարյանի լիազորությունների դադարեցման մասին որոշումը, իշխանական ֆեյքերի գրոհը սոցցանցերում՝ կոչված լղոզելու իրավիճակը բոլոր «ճակատներում», դրա հերթական ապացույցն են:
Հարցը լոկ այն է, թե ինչպես կարձագանքեն հասարակությունն ու ընդդիմությունը արդեն ոչ միայն վերջնական, այլև արյունալի ջրբաժանին։ Քանզի եթե նախկինում իշխանությունը բավարարվում էր բռնաճնշումներով, ահաբեկմամբ, ձերբակալություններով, դատավարություններով, հոգեբանական ճնշումով, ապա հիմա Ալիևի և իր արտաքին տերերի կողմից շտապեցվող Նիկոլը (պարտավորությունները պետք է կատարի), բացահայտ տեռորի է անցել երկրի ներսում։ Իսկ դա նշանակում է, որ կրակոցներ փողոցներում գնալով ավելի հաճախ են հնչելու, արյունն ու զոհերն ավելի շատ են լինելու, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ատելությունը գնալով ավելի հաճախ է արտահայտվելու ֆիզիկական բռնությամբ ու զենքի կիրառմամբ։
Հունիսի 20-ին ընդդիմությունը շտապ հավաք և երթ անցկացրեց։ Սակայն եթե դեռ մի քանի օր առաջ դա նորմալ կընկալվեր, ապա այսօր ակնհայտ է, որ համեմատաբար հանգիստ ու խաղաղ ակցիաների ժամանակն անցել է։ Առանց այդ էլ վերջին շաբաթներին ընդդիմադիրներին քննադատում են բողոքի էներգետիկան իբր «մարելու» համար, և եթե բաց թողնվի հասարակական ցասման ու վճռականության աճի ևս մեկ ծայրակետային պահ, ապա ամեն ինչ կարող է ավարտվել համազգային մակարդակի մասշտաբային ողբերգությամբ, որում ընդդիմությունը կունենա անվիճելի մեղքի իր բաժինը։
Ամենայն հավանականությամբ, դրա գիտակցումը կա։ Այլ կերպ դժվար է ընկալել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. «Ընդդիմությանը քննադատում են Նիկոլին չգյուլլելու համար։ Այդ քննադատները ժամեր առաջ լրացուցիչ հիմնավորում ստացան»։