ԵԱՏՄ-ի երկրները համաձայնության են եկել զարգացնելու եվրասիական տրանսպորտային երթուղիները

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակիցները պատրաստ են ակտիվացնելու եվրասիական տրանսպորտային միջացքների և երթուղիների զարգացման աշխատանքը: Ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:

Ընդունվեց որոշում՝ նպատակաուղղված տրանսպորտային ենթակառուցվածքի, այդ թվում եվրասիական տրանսպորտային միջացքների և երթուղիների զարգացման աշխատանքի ակտիվացմանը»,- նշել Է Մյասնիկովիչը:

Մասնավորապես, նրա խոսքով՝ կա առաջարկություն «գցելու Հարավային երկաթուղի Հայաստանում, վերակառուցելու Մ-1 ավտոմոբիլային ճանապարհը՝ Եվրոպա - Արևմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար՝ դեպի Բելառուսի Հանրապետություն ճյուղավորմամբ, կառուցելու Եվրոպա - Արևմտյան Չինաստան երկաթուղի և Չինաստան – Ղրղզստանի Հանրապետություն – Ուզբեկստան երկաթուղի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: