«Ժողովուրդ»․ ԱՊԱՐԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցներն իրավապահ համակարգում լուրջ անհանգստության տեղիք են տվել: Մասնավորապես, իրավապահ համակարգը խիստ հսկողություն է սահմանել Ապարան քաղաքում, ինչպես նաև մարզում՝ նպատակ ունենալով իրավիճակը վերահսկողության տակ պահել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել ինչպես կրակոցի արդյունքում սպանված, այնպես էլ միջադեպի մյուս մասնակիցների բնակարանների մոտ ոստիկանական հսկողություն սահմանել հնարավոր վրեժխնդրության դեպքերից խուսափելու համար:

«Ասել է թե՝ իրավապահները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի մասով և իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ քայլերի են գնացել»,–գրում է թերթը:

Sputnik Արմենիա