ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԵՎ

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը ընդլայնում է համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի Պլեխանովի անվան հանքարդյունաբերական համալսարանի հետ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայ ուսանողներին համալսարանում սովորելու գործուղելուց բացի ընկերությունը, աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով այս տարի մեկնարկել է «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։

 Բացի այդ, կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի համալսարանի մասնակցության առումով` իրականցնելով ընկերության կողմից ներկայացված նպատակային կրթության զարգացման ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, իսկ հետագայում նաև ՀԱՊՀ լեռնահանքային արդյունաբերության և օգտակար հանածոների վերամշակման ոլորտում իրենց փորձի, կրթական պլանների և տեխնիկական չափորոշիչների ներդրմամբ։ Առաջիկայում կստեղծվի իրավասու համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի աշխատել տեխնիկատնտեսական հիմնավորման և նախագծի վրա։

 «Վերջերս Սանկտ Պետերբուրգում, գործընկերների հետ հանդիպման շրջանակներում մենք նշեցինք «Կրթաթոշակի ծրագրի» 10 տարվա համատեղ աշխատանքի մեր համատեղ հաջող փորձը, որի շրջանակներում Հայաստանից ժամանած ուսանողները, մեր ուղղորդմամբ և սոցիալական աջակցությամբ անվճար կրթություն են ստանում Սանկտ Պետերբուրգի տեխնիկական համալսարանում և հետագայում աշխատանք են ստանում մեր ակտիվներում: Բացի այդ, այս տարի մեկնարկել է ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման «Լրացուցիչ որակավորում» նոր նախագիծը։ Հայաստանը հարուստ է հանքարդյունաբերական կարողություններով, իսկ արդյունաբերության հիմքը դրվում է կրթական գործընթացներում։ Մեր խնդիրն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտական ուղղվածություն ունեցող լեռնամետալուրգիական ֆակուլտետը հասցնել միջազգային մակարդակի»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Սանկտ Պետերբուրգի համալսարանը խոշորագույն հանքարդյունաբերական համալսարաններից է և Ռուսաստանի առաջին բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը։ Համալսարանը պատրաստում է մասնագետներ լեռնամետալուրգիական և նավթագազային համալիրի, երկրաբանական հետազոտության, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բոլոր ոլորտների համար: Համալսարանը 9 ֆակուլտետներում ունի 16,5 հազար ուսանող՝ 97 ուղղություններով և մասնագիտություններով։

Основная тема:
Теги: