«ԼՂ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ` ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ 84 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ԱՆՑԵԼ

Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի է ունեցել «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը: Ծրագիրը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին և նպատակ ուներ բարձրացնել ԼՂ հակամարտության արդյունքում տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները որակյալ կրթության, մասնագիտական դասընթացների մասնակցելու և ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու միջոցով:

Ծրագրի շահառուները Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած 17-ից 35 տարեկան երիտասարդներ էին, որոնք ընտրվել էին ըստ սահմանված առաջնահերթության՝ վիրավոր և ռազմական գործողությունների մասնակիցներ, պատերազմի մասնակիցների ընտանիքներից երիտասարդներ, հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված երիտասարդներ:

Ծրագրի շնորհիվ Դիլիջան համայնքի՝ պատերազմից տուժած ավելի քան 100 երիտասարդ ձեռք է բերել նոր հմտություններ, աշխատանքային շուկային համապատասխան մասնագիտական կարողություններ ու գործիքներ։ Արդյունքում, մասնակիցների 70%֊ը աշխատանքի է տեղավորվել տարբեր ոլորտներում: Իսկ 9 երիտասարդ ստացած 3000 եվրո դրամաշնորհով հիմնել են իրենց սեփական ընկերությունները՝ նոր աշխատատեղեր բացելով համայնքում։

Միջոցառմանը ներկա էին «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի Ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, Երևան մ/ճ-ի տնօրեն Հարություն Դարբինյանը, HSBC Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Իրինա Սեյնալյանը և «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» ԲՀ-ի Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը։

«Հավատարիմ HSBC Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը՝ Բանկն իրագործում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել Հայաստանում մարզային և խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Նշեմ, որ տարվա ընթացքում բազմաթիվ այլ նախաձեռնություններ ևս ունեցել ենք՝ ուղղված մարզերի մեր հայրենակիցների, մասնավորապես, երիտասարդների կյանքի որակի բարելավմանը: Սակայն այս ծրագիրն առավել յուրահատուկ է, քանի որ դրան մասնակցում են Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած երիտասարդները»,֊ նշեց HSBC Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Իրինա Սեյնալյանը:

«Անցած տարի գարնանը՝ ծրագրի մեկնարկին, ակնկալում էինք մոտ 100 երիտասարդի մասնակցություն, որտեղ նրանք կստանային նորարարական կրթություն և կզարգացնեին իրենց բիզնես հմտությունները: Ուրախալի է տեսնել, որ մասնակիցներից ոմանք իրենց փոքրիկ բիզնեսն են հիմնել՝ այդպիսով ապահովելով իրենց համայնքի կայուն զարգացումը»,֊ ավելացրեց Իրինա Սեյլանյանը:

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2022թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 3,022 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 261 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Այսօր, ՍՕՍ Մանկական Գյուղեր գործում են աշխարհի 136 երկրներում և տարածքներում՝ յուրաքանչյուր տարի աջակցելով հարյուր հազարավոր երեխաների այլընտրանքային խնամքի, ընտանիքների ամրապնդման, դպրոցների, առողջապահական կենտրոնների և այլ համայնքահեն աշխատանքի միջոցով:

Основная тема:
Теги: