ՀԿԵ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՏԱՐԱԾՈՒՄ Է ՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 14-ին մեկնարկած ուղևորափոխադրումների ամառային սեզոնի առաջին ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը միջազգային հաղորդակցությունում փոխադրել է 7007 ուղևոր: Այդ թիվն ավելի քան կրկնակի գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը ։ 2021 թվականի ամառային փոխադրումների առաջին ամսվա ընթացքում միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 3218 ուղևոր։

Ընդհանուր առմամբ փոխադրված ուղեվորներից 3832 - ը օգտվել են Բաթումիի միջազգային գնացքի ծառայությունից, 3175-ը ՝ Թբիլիսիից:

Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների հարմարավետության համար այս տարի ամառային սեզոնին գործում է երկու առանձին գնացք՝ Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորափոխադրումը իրականացվում է շաբաթական հինգ օր, իսկ Երևան-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումը գործում է շաբաթական երկու օր:

Ուղևորների նախասիրությունների և ցանկությունների բացահայտման աշխատանքները ՀԿԵ - ն մշտապես իրականացնում է: Հարցումներ են անցկացվում ուղևորների շրջանում, կապի տարբեր ուղիներով ընկերության կառավարման աշխատակազմում քաղաքացիներից ստացվում են դիտողություններ և առաջարկություններ, որոնց արդյունքով մշտապես բարձրանում է մատուցվող ծառայությունների որակը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։

Основная тема:
Теги: