Ռիշի Սունակ․ Չինաստանն ամենամեծ սպառնալիքն է Մեծ Բրիտանիայի համար

Չինաստանն ամենամեծ սպառնալիքն է Մեծ Բրիտանիայի համար, հայտարարել է ՄԲ վարչապետի թեկնածու, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։

Սունակը և արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը պայքարում են Պահպանողական կուսակցությունում ղեկավարության համար, հաղորդում է Reuters-ը։

Թրասը առաջատար է Պահպանողական կուսակցության անդամների շրջանում, ովրոնք կընտրեն իրենց նոր առաջնորդին և Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետին։

«Չինաստանը ամենամեծ երկարաժամկետ սպառնալիքն է Մեծ Բրիտանիայի, համաշխարհային տնտեսական և ազգային անվտանգության համար», - ասվում է Սունակի հայտարարության մեջ:

«Շատ երկար ժամանակ Մեծ Բրիտանիայի և ամբողջ Արևմուտքի քաղաքական գործիչները բացել են կարմիր գորգը և աչք փակել Չինաստանի ստոր գործունեության և հավակնությունների վրա: Ես դա կփոխեմ իմ վարչապետության առաջին օրը»,-ասել է նա։

News.am