2022-07-27 20:20
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ ԳԱ-ի նախագահը Twitter-ից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը Twitter-ի իր օգտահաշվից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը։
Նշենք, որ Աբդուլա Շահիդը գրառման մեջ տեղեկացրել էր, որ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել։ Նա նաև շնորհակալություն էր հայտնել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ղեկավարությանը էկսկուրսիա կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ Աբդուլլա Շահիդն այսօր հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։
News.am