Իրան. Իսրայելի լրտեսները պլանավորել են պայթեցնել երկրի պաշտպանական արդյունաբերության կենտրոնը

Իսրայելի կողմից հավաքագրված լրտեսները պլանավորել են պայթեցնել երկրի պաշտպանական արդյունաբերության կենտրոնը։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարարությունը՝ ներկայացնելով նոր տեղեկություններ «Մոսադ»-ի գործակալների մասին, որոնք նախկինում ձերբակալվել են Իրանում։

Հայտարարության համաձայն՝ Իսրայելի հետ կապված ահաբեկիչների նպատակը երկրի պաշտպանական արդյունաբերության կենսական կենտրոնը պայթեցնելն է, որի համար մշակվել են թիրախի աշխարհագրությունը որոշելու և դրա մասշտաբային ոչնչացման համալիր համակցված մեթոդներ, հայտնում է Mehr-ը։

«Խմբի օպերատիվ տարրերը վարձկանների «Կոմալա» ահաբեկչական խմբավորման անդամներն են, որոնք խմբավորման ղեկավարի կողմից ուղղակիորեն ընտրվել են այս առաքելության համար և ներկայացվել են «Մոսադ»-ի սպաներին»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ահաբեկիչներից առգրավված տեխնիկայի քանակն այնքան մեծ է եղել, որ օպերատիվ խմբի անդամներն ուղղակի չեն կարողացել այն դուրս բերել։

Ահաբեկիչներից առգրավված զենքի և տեխնիկայի թվում են 8 շատ հզոր ռումբեր՝ հիմնական թիրախը խափանելու համար, և 8 փոքր ռումբեր՝ հիմնական գործողությունից հետո խմբավորման տեխնիկան ոչնչացնելու համար, թիրախների կառավարման համակարգերի աշխատանքը խափանելու հատուկ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև հեռահար պայթեցման համար՝ դիմահարդարման գործիքների, պարիկների և մատնահետքերը փոխելու գործիքների ամբողջական հավաքածու»,- նշվում է հաղորդագրության մեջ:

News.am