Twitter-ը հայտնել է լրագրողների և ԶԼՄ-ների էջերի նկատմամբ կառավարության պահանջների ռեկորդային աճի մասին

Twitter-ը հայտնել է անցյալ տարվա հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում լրագրողների և ԶԼՄ-ների էջերի հ նկատմամբ կառավարության պահանջների ռեկորդային աճի մասին: Ընկերության տվյալներով՝ այդպիսի հայտերի թիվն աճել է 103 տոկոսով։

Ընդամենը ստացվել է 47.572 հայտ 198.931 հաշիվների մասով: Այդ պահանջների մոտ մեկ քառորդը՝ 11460-ը, ներկայացվել են կառավարությունների կողմից, որոնց 20 տոկոսը ստացվել են ԱՄՆ կառավարությունից։

«Մենք շարունակում ենք մամուլի ազատությունը սահմանափակելու փորձերի անհանգստացնող միտում տեսնել ամբողջ աշխարհում՝ լրագրողների դեմ կառավարության իրավական գործողությունների աճով և հաշիվների իրավական գործողությունների ընդհանուր աճով. երկու ցուցանիշներն էլ ամենաբարձրն են բոլոր ժամանակների համար»,- նշել է ընկերությունը:

Զեկույցի համաձայն՝ կառավարություններից տեղեկատվություն ստանալու հայտերի ամենաբարձր տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ կառավարությանը:

Twitter-ը հայտարարել է, որ դեմ է էջերի մասին տեղեկություններ ստանալու համար ԱՄՆ-ի 29 հայտերին, որոնք կօգնեն կառավարությանը բացահայտել անանուն օգտատերերին:

Այնուամենայնիվ, ընկերությունը բավարարել է ԱՄՆ-ում տեղեկատվության տրամադրման հայտերի ընդհանուր թվի 69 տոկոսը:

Ընկերությունն ասել է, որ կրճատել կամ չի բացահայտել տեղեկատվությունը՝ ամբողջ աշխարհում կառավարությունների պահանջների 60 տոկոսին ի պատասխան:

News.am