2022-09-09 12:40
Լրատվական գործակալություններ
Փրայս․ ԱՄՆ-ն հուսով է, որ մնացած բոլոր ռազմագերիները շուտով կվերադառնան տուն
ԱՄՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ մնացած տարաձայնությունները հարթելու համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք ողջունում ենք հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի մասին հաղորդագրությունները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար: Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր ռազմագերիները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ վստահության ամրապնդման և մնացած տարաձայնությունները հարթելու համար»,-գրել է Փրայսը։
News.am