2022-09-14 16:49
Լրատվական գործակալություններ
Արմեն Գրիգորյանն Իգոր Խովաևին է ներկայացրել Բաքվի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Տեղեկությունը հայտնում է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Sputnik Արմենիա